Պատվաստումից հետո 300 մարդ վարակվել է կորոնավիրուսով

Պատվաստումից հետո 300 մարդ վարակվել է կորոնավիրուսով

Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստման առաջին դեղչափն ստանալուց հետո մոտ 300 մարդ վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման եւ հանրային առողջության Ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն: Նա նշել է, որ այս դեպքերը ուսումնասիրվում են, սակայն արդեն հիմա կարող է ասել, որ պատվաստման առաջին դեղաչափից հետո հիվանդությունն ընթացել է թեթեւ կամ անախտանիշ ընթացքով: