Պայմանավորվեցինք, որ Գյումրին և Նովի Սադը դառնան քույր քաղաքներ․ Արմեն Սարգսյան

Պայմանավորվեցինք, որ Գյումրին և Նովի Սադը դառնան քույր քաղաքներ․ Արմեն Սարգսյան

Սերբիայի Հանրապետության նախագահի հետ պայմանավորվեցինք, որ ստեղծենք քույր քաղաքներ։ Եվ առաջինը պայմանավորվեցինք, որ Գյումրին և Նովի Սադը դառնան քույր քաղաքներ։ 

Այս մասին երեկ Բելգրադում Սերբիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Քույր քաղաքների թեման, սակայն, այսքանով չի ավարտվել։ Արմեն Սարգսյանը տեղի հայերին տեղեկացրեց, որ ինքը հանդիպել է նաև Բելգրադի քաղաքապետի հետ, որի հետ ևս նմանատիպ մի պայմանավորվածություն է ձեռք բերվել։ 
«Բելգրադի քաղաքապետը, ոգևորվելով Նովի Սադի և Գյումրիի՝ քույր քաղաքներ լինելու գաղափարից, ինքն առաջարկեց, որ Բելգրադը և Երևանը ևս քույր քաղաք դառնան»,-ասաց Արմեն Սարգսյանը, ինչը ողջունվեց տեղի հայերի կողմից։