Նիկոլ Փաշինյանը կես ժամով մտավ Ռադիոտուն, դուրս եկավ, դուռն էլ վերականգնեց․ Ս․ Քլոյան

Նիկոլ Փաշինյանը կես ժամով մտավ Ռադիոտուն, դուրս եկավ, դուռն էլ վերականգնեց․ Ս․ Քլոյան

Մարտի մեկի զոհ  Գոռ Քլոյանի իրահաջորդի՝ հոր՝ Սարգիս Քլոյանի հետ, որը վերջերս հայտարարեց, որ մինչև կյանքի վերջ պաշտպանելու է Նիոկլ Փաշինյանին, «Հրապարակը» հարցրեց՝ ինչ-որ բան ունի՞ ասելու Մարտի 1-ի փաստահավաք խմբի նախկին ղեկավար Անդրանիկ Քոչարյանի այն հայտարարութան կապակցությամբ, որ «Եթե քաղաքացիները մտածում են շենքեր գրավելու մասին, նաև թող մտածեն, որ այդ շենքերը գտնվում են պետական պահպանության տակ, դա նշանակում է՝ պետությունը շենքերը չի պահում, այլ պետականությունը, դա էլ նշանակում է, որ նա մոնոպոլ իրավունք ունի կրակելու»։

Սարգիս Քլոյանը ի պատասխան ասաց՝ «Ես քաղաքական գործիչ չեմ, չեմ կարող Անդրանիկ Քոչարյանի ասածը մեկնաբանել, հարգելիս»։  

- Բայց չէ՞ որ խոսքը ՀՀ քաղաքացուն կրակելու մասին է։  

Ձեզ բացատրեմ․ եթե Դուք գտնվեք էդ շենքում, պետական շենքում, ընդդիմությունը թափանցում է շենք և ուզում ա Ձեզ սպանել, ինչ ա, չկրակե՞ն սպանողի վրա։

- Իսկ ինչո՞ւ է ուզում սպանի, Նիկոլ Փաշինյանը, երբ գրավեց ռազմավարական օբյեկտ՝ Ռադիոտունը, ինչ-որ մեկին սպանե՞ց։

- Ոչ, նա չգրավեց, նա մտավ, դուրս եկավ։

- Գրավեցին նաև, այնտեղ ոստիկաններ էին նստած՝ ավտոմատով, նրա համար, որ «չմտնեն ու դուրս գան»։

- Ինչքա՞ն ժամանակով մնաց։

- Կես ժամ։

- Հետո գնացին, էդ դուռը վերականգնեցին։ Ներողություն խնդրեցին։ Ես Ձեր հարցերին լրիվ պատասխանեցի։