Ռուսաստանում կորոնավիրուս հաղթահարածները սկսել են ճաղատանալ
Ռուսաստանում կորոնավիրուսային ինֆեկցիա հաղթահարածները սկսել են դիմել բժշկի այն գանգատով, որ սկսվել է ակտիվ մազաթափում իրենց մոտ եւ ճաղատացում։ Այս մասին Говорит Москва-ի հետ զրույցում հայտարարել է բժիշկ-տրիխոլոգ Նատալյա Կորոտկովան։
Մասնագետը ենթադրել է, որ կորոնավիրուսի հետեւանքով ճաղատացումն ու մազաթափությունը կարող է կապված լինել ոչ այնքան բուն COVID-19-ի հետ, որքան այն ուղեկցող ազդեցությունների, որոնք ունեն հակակորոնավիրուսային թերապիայում կիրառվող դեղամիջոցները։ Կորոտկովան նաեւ ասել է, որ հնարավոր է մազաթափությունը կապված լինի այն ուժեղ սթրեսի հետ, որը մարդիկ ապրում են նույնիսկ կորոնավիրուսից ապաքինվելուց հետո։
Կարծիքներ