Այս դեղամիջոցը կարող է ճնշել կորոնավիրուսի փոխանցումը

Այս դեղամիջոցը կարող է ճնշել կորոնավիրուսի փոխանցումը

Հետազոտությունների արդյունքները պարզել են, որ «Իվերմեկտին» պրեպարատը կարող է ճնշել կորոնավիրուսի փոխանցումը մարդուց մարդուն, նվազեցնելով վիրուսային ծանրաբեռնվածությունը եւ ախտանիշների առկայությունը այն վարակվածների մոտ, որոնց մոտ հիվանդությունն ընթանում է թեթեւ ընթացքով։ Այւս մասին հայտնում է EClinicalMedicine-ը։ Մասնագետները իրականացրել են հետազոտություններ, պարզելու համար, թե Եվրոպայում որպես հակապարազիտային պրեպարատի համբավ ունեցող «Իվերմեկտինը» կարող է ազդել վիրուսի փոխանցման վրա՝ ախտանշանների ի հայտ գալու առաջին օրերին։ Հայտնի է, որ այս դեղամիջոցը նվազեցնում է կորոնավիրուսի ռեպլիկացիան բջջային ուղղություններով, սակայն հուսադրող տվյալներ այն մասին, որ դեղամիջոցը ազդում է ինֆեկցիայի վրա, դեռեւս բավարար չափով չկան ասպարեզում, չնայած, որ հատկապես Լատինական Ամերիկայում այս դեղամիջոցը լայն կիրառություն ունի։ Մասնագետները հետազոտությունների առաջին արդյունքները համարում են բավարար, սակայն եւ արձանագրում են, որ անհրաժեշտ է հետազոտությունները շարունակել։