Բելառուսը կօգնի Ադրբեջանին Ղարաբաղի վերականգնման հարցում

Բելառուսը կօգնի Ադրբեջանին Ղարաբաղի վերականգնման հարցում

Բելառուսը պատրաստակամություն է հայտնել օգնել Ադրբեջանին՝ Ղարաբաղի վերականգնման հարցում։ Այս մասին հայտնում է Sputnik-ի ադրբեջանական ծառայությունը։

Բելառուսի Ճարտարապետության եւ շինարարության նախարար Ռուսլան Պարխամովիչը ասել է, որ բելառուս մասնագետները եւ նախագծողները մտադիր են մասնակցել Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացվելիք քաղաքաշինական ծրագրերին։ Այս մասին նա ասել է ադրբեջանցի իր գործընկեր Անար Գուլիեւի հետ հանդիպման ընթացքում։