Բեյրութի պայթյունի քննությունը շարունակվում է, չի բացառվում ոչ մի տարբերակ՝ ներառյալ՝ արտաքին միջամտությունը․ Միշել Աուն

Բեյրութի պայթյունի քննությունը շարունակվում է, չի բացառվում ոչ մի տարբերակ՝ ներառյալ՝ արտաքին միջամտությունը․ Միշել Աուն

Լիբանանի նախագահ Միշել Աունը հայտարարել է, որ օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի գործով քննությունը շարունակվում է։ Վերջնական կերպով դեռեւս պարզված չէ, թե ինչն է հանդիսացել պայթյունի պատճառ, սակայն եւ ոչ մի վարկած չեն բացառում, ներառյալ նաեւ արտաքին ուժերի միջամտությունը, այն է՝ հրթիռային հարվածով․ ռումբի պայթեցման կամ այլ եղանակով։ Այս մասին հայտնում է RT-ն։

Հիշեցնենք, որ պայթյունի հետեւանքով տուժել էր ավելի քան 5 հազար մարդ, զոհվել 154 մարդ, անտուն մնացել 200-300 հազար մարդ։