Եթե Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվեն Երևանի հանձնման մասին, դարձյալ ողջունվելու է

Եթե Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվեն Երևանի հանձնման մասին, դարձյալ  ողջունվելու է

Եթե անգամ Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվեն Երևանի հանձնման մասին, այդ պայմանավորվածությունը դարձյալ ողջունվելու է բազմաթիվ պետությունների կողմից. այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

«Երբ կոնֆլիկտի կողմերը պայմանավորվում են որևէ բանի շուրջ, շատ քչերին է հետաքրքրում՝ ում հաշվին են այդ պայմանավորվածությունները։ Պրահայի հայտարարությունը, դրան հաջորդած ողջույններն ու ողջույներին հաջորդած էթնիկ զտումն ու Արցախի հայաթափումը սրա վառ վկայությունն են»,- գրել է պատգամավորը։