Լարվածությունը Արեւելյան Միջերկրականի շրջանում աճում է․ պայքար հանուն գազի

Լարվածությունը Արեւելյան Միջերկրականի շրջանում աճում է․ պայքար հանուն գազի

Այն բանից հետո, երբ Արեւելյան Միջերկրականում նավթի եւ գազի հարուստ պաշարներ հայտնաբերվեցին, լարվածությունն այդ տարածաշրջանում նկատելիորեն աճեց, իսկ դիվանագիտությունն էլ ավելի ինտենսիվ բնույթ ձեռք բերեց։

Այն ժամանակ, երբ ռեգիոնի ազդեցիկ պետություններ Եգիպտոսը, Իսրայելը, Հունաստանն ու Հարավային Կիպոսը, ինչպես նաեւ Հյուսիսային Կիպրոսն ու Թուրքիան օրինավորապես են հավակնում շրջանի ռեսուրսներին, Եվրոպայից մի շարք երկրներ փորձում են կարկանդակից իրենց բաժինը կծել ցանկացած գնով։ Ընդ որում իրենց նպատակին հասնելու համար նրանք գործի են դնում ինչպես էներգետիկ ընկերությունները, այնպես էլ փորձում են այլընտրանքային էներգետիկ ուղիները դեպի իրենց գրավել։ Այն բանից հետո, երբ Արեւելյան Միջերկրական ուղեւորվեց թուրքական «Յավուզ» հորատա-հետախուզական նավը, Անկարան ավելի ակտիվացրեց։ Կիպրոսի ափերի մոտ հիմա բազմաթիվ թուրքական նավեր կան, որոնք հետախուզա-հորատման աշխատանքներ են իրականացնում՝ թուրքական զինուժի հովանու ներքո եւ ռեգիոնում ամեն բան կարող է տեղի ունենալ, ներառյալ նաեւ ռազմական բախում։

Բոլորն այստեղ ունեն իրենց շահերը։ ԱՄՆ-ն եւ Եվրոպան փորձում են Թուրքիային զսպել, Հունաստանը՝ ԱՄՆ եւ Եվրոպայում եղած հակաթուրքական տրամադրությունները օգտագործելով փորձում է իր հարցերը լուծել Անկարայի հետ։ Ինչպես նկատել է իրավացիորեն The Times-ը, լիովին առկա է վտանգը, որ Կիպրական խնդիրը կարող է կրկին թեժանալ։ Թուրքիան էլ, Էրդողանի գլխավորությամբ իր հարցերն է լուծում, ավելի ինքնավստահ քայլեր կատարելով, սակայն թե այս թնջուկն ինչի կհանգեցնի, դժվար է ասել։ Ամեն դեպքում կայունությունն ու խաղաղությունը դառնում են խախուտ, շահերի նման բախման հետեւանքով։