«Սուտլիկ որսկանը»․ Փաշինյանին հեռացնելու ֆլեշմոբին միացավ Սպիտակի համայնքապետը

«Սուտլիկ որսկանը»․ Փաշինյանին հեռացնելու ֆլեշմոբին միացավ Սպիտակի համայնքապետը

«Արյունոտ ծաղրածու» նախագծի (ֆլեշմոբ) անդամները Գյումրիից այցելել են Լոռու մարզի Սպիտակի համայնքապետ Գագիկ Սահակյանին, ով Նիկոլ Փաշինյանի հեռացումը պահանջող համայնքապետերի թվում է։

Նախագծի համահեղինակ, գյումրեցի ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանն ասաց, որ այցելել են համայնքապետարան՝ խնդրելու Սահակյանին նույնպես միանալ իրենց ֆլեշմոբին։

Սպիտակի համայնքապետը նրանց փոխանցեց Հովհաննես Թումանյանի «Սուտլիկ որսկանը» հեքիաթը։ Պողոսյանը սա շատ խորհրդանշական համարեց։

«Մեր մեծն պոետին թվացել է, թե ավարտել է։ Բայց մեր իրականությունը ցույց է տվել, որ Սուտլիկ որսկանի պատմությունը դեռ շարունակվում է։ Կցանկանայի այստեղ գրել շարունակելի, բայց քանի որ Հովհաննես Թումանյանի անունն է գրած, ինձ թույլ չեմ տա։ Ամեն դեպքում մի առանձին տեղ, երևի հուշերում, Նիկոլ Փաշինյանը կպատմի նոր պատմություններ՝ ««Իսկանդերը» կար։ Երեք հատ էր, մի հատը պայթեց» և այլն։ Դրա մասին նաև մեր սերունդները կիմանան», - իր հերթին նշեց Գագիկ Սահակյանը։

Ակցիայի մասնակիցները շնորհակալություն հայտնեցին նրան ու հեռացան։ «Արյունոտ ծաղրածու»-ի նախագծի շրջանակներում՝ ճամպրուկի մեջ են հավաքում իմքայլականներին, մասնավորպես իրենց առաջնորդ Նիկոլ Փաշինյանին վերաբերող իրեր ու շրջայց կատարում տարբեր բնակավայրերով՝ հանդիպելով քաղաքացիների հետ։ Պայուսակը խորհրդանշում է 2018-ի ապրիլյան իրադարձությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանի կողմից օգտագործված ուսապարկը։