Սպառնացել է բոյկոտով

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անրելոտին հայտարարել է, որ իր թիմը այլեւս դուրս չի գա խաղադաշտ, եթե առնվազն միջհանդիպումային միջակայքում 72 ժամ չստանա հանգստանալու համար։ Բանն այն է, որ մարտի 12-ին «Ռեալը» խաղ է ունեցել «Աթլետիկոյի» հետ, իսկ մարտի 15-ին՝ եւս մեկ հանդիպում է ունեցել «Վիլյառեալի» հետ։ Առաջինը Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչի շրջանակում էր, երկրորդը՝ Իսպանիայի առաջնության 28-րդ տուրի։ «Այսօր մենք վերջին անգամ խաղադաշտ դուրս եկանք առանց 72-ժամյա հանգստի։ Երկու անգամ խնդրել ենք Լիգային փոխել այդ կարգը, սակայն ոչինչ չի արվել։ Մադրիդի «Ռեալը» այլեւս դուրս չի գա դաշտ, եթե մեզ չտրամադրեն այն հանգստի ժամանակը, որը խնդրում ենք»,- ասել է Անտելոտին՝ հետ-հանդիպումային ասուլիսի ժամանակ։
Կարծիքներ