Հայաստանում իշխանափոխության պահն ընտրություններով լիովին հասունացած է

Հայաստանում իշխանափոխության պահն ընտրություններով լիովին հասունացած է

Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայաստանում իշխանափոխության պահը հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններով լիովին հասունացած է, քանի որ այսօր առկա են դրա համար անհրաժեշտ բոլոր նախադրյալները: ՈՒստի, Ժամանակն է,որ բոլոր քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները, քաղաքացիական շարժումները, պետական ապարատի գիտակից զանգվածը, գործարար աշխարհը հոգով ու մտքով ընկալեն Հայաստանի փրկության համար ներկայումս ստեղծված գերնպաստավոր պահի ողջ իմաստը:

Ընտրությունների միջոցով Նիկոլից՝ պարտության սիմվոլից, ազատվելու միակ անցնցում եղանակն է: Հետո այդ պահը կորցնելու պատասխանատվությունը ընկնելու է առանց բացառության բոլորիս վրա, իսկ հետին թվով մեղավորներ փնտրելու մեր ազգային ավանդույթը ոչ ոքի ցավը չի ամոքելու, որքան էլ կոլեկտիվ անպատասխանատվության դրսեւորումները, որպես կանոն, անպատիժ մնան»։