COVID-19-ով վարակված ռեփեր Էլիջեյը հոսպիտալացվել է

COVID-19-ով վարակված ռեփեր Էլիջեյը հոսպիտալացվել է

Ռուսաստանցի հիփ-հոփ կատարող Էլջեյը /Ալեքսեյ Ուզենյուկ/, ով վերջերս կնոջ՝ հաղորդավարուհի, բլոգեր Անաստասիա Իվլեեւայի հետ վարակվել էր կորոնավիրուսային ինֆեկցիայով, հոսպիտալացվել է։ Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը։

Ըստ հաղորդման, ռեփերն ինքն է իր ինստագրամյան էջում հաղորդել այդ մասին, փոքր տեւողությամբ տեսանյութ հրապարակելով, որտեղ պատկերված է, թե ինչպես շտապ բուժօգնության մեքենան իրեն տեղափոխում է, իսկ հետո ինքն արդեն պառկած է հիվանդանոցում։

Ավելի վաղ, Անաստասիա Իվլեեւան գրել էր ինստագրամյան իր էջում, որ Էլջեյի մոտ սկզբում սովորական մրսածություն է, եղել, սակայն 4-րդ կամ 5-րդ օրը նա կորցրել է համի զգացողությունը։ Հետաքրքիր է, որ ռեփերի հոր մոտ եւս համի զգացողության կորուստ է նկատվել։ Կորոնավիրուսը հաստատվել է ընտանիքի բոլոր անդամների մոտ։