Թուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի կենտրոնական հատվածում՝ Քահրամանմարաշից 6 կմ հեռավորության վրա 4.3 մագնիտուդ ուժգնությամբ նոր երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Anadolu-ն։

Երկրաշարժը զգացվել է նաև Հալեպում: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 1 կմ խորության վրա:

Նշենք, որ փետրվարի լույս 6-ի գիշերը գրանցված ուժգին երկրաշարժի հետևանքով վերջին տվյալներով Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4544-ի, վիրավորների թիվը 26․725 է։