Եգիպտացորեն՝ Փաշինյանին․ «Արյունոտ ծաղրածու» նախագիծը Դիլիջանում

Եգիպտացորեն՝ Փաշինյանին․ «Արյունոտ ծաղրածու» նախագիծը Դիլիջանում

«Արյունոտ ծաղրածու» նախագծի հեղինակներ, գյումրեցի ընդդիմադիր գործիչներ Կարապետ Պողոսյանն ու Մկրտիչ Վարդանյանն Տավուշի մարզի Դիլիջան համայնքում հանդիպել են բնակիչների հետ։

Նրանք բնակիչներից հարցուփորձ են անում, թե ինչ կուզենային փոխանցել Նիկոլ Փաշինյանին։

Բնակիչներից մեկը պետական աշխատող էր և չցանկացավ որևէ բան ասել։ Նրանք դրսում հավաքվածներին հարցուփորձ արեցին այս երեք տարիների ընթացքում Փաշինյանի տված խոստումների և դրանց կատարման մասին։ Հավաքված բնակիչներից մեկն ասաց․ «Ո՛չ գալիս եմ լսել, ո՛չ էլ գնալու մասին կարող եմ բան ասել։ Քաղաքականությունից մենք շատ հեռու ենք»։

Գալով այն վայրը, որտեղ ժամանակի Փաշինյանն իր ընտանքի հետ եգիպտացորեն էր կերել՝ ընդդիմադիր գործիչն ասաց․ «Էստեղ մենք չենք ուզում տալ անուններ, բայց մեր շատ լավ ընգերը որոշեց, որ ինքն էլ իր կողմից եգիպտացորեն ուղարկելու հայտնի կապիտուլյանտին»։

«Էս էն եգիպտացորենն ա, որ հանձնում եմ Նիկոլ Փաշինյանին», - նշեց եգիպտացորեն փոխանցած անձը և այն դրեց պայուսակի մեջ։