Ես չեմ գողացել կես տոննա ոսկի․ առաջին նախագահ

Ես չեմ գողացել կես տոննա ոսկի․ առաջին նախագահ

Ղրղզստանի առաջին նախագահ Ասկար Ակաեւը անկեղծացել է, որ Ահլմասբեկ Աթամբաեւի նախագահության օրերին իրեն նույնիսկ թույլ չեն տվել, որ մասնակցի հարազատի հուղարկավորությանը՝ սպառնալով որ կձերբակալեն օդանավակայանում։ Հարցին, թե չի կարոտում արդյոք իր հայրենիքը, նա ասել է․ «Որեւէ արգելք չկա, որ գնամ, սակայն արդեն տասներեք տարի է, իմ դեմ ինֆորմացիոն պատերազմ է ընթանում։ Մամուլում գրում են, որ ես կես տոննա ոսկի եմ գողացել։ Դա սուտ է»։