Երեկ պարտության ուրվականը մուրճով ղժղժում էր նաև Ձեր գյուղում, Դուք ի՞նչ հասկացաք․ Սաղաթելյանը՝ ավշարցիներին

Երեկ պարտության ուրվականը մուրճով ղժղժում էր նաև Ձեր գյուղում, Դուք ի՞նչ հասկացաք․ Սաղաթելյանը՝ ավշարցիներին

Սիրելի հայրենակիցներ, սիրելի ավշարցիներ, մենք շատ ուրախ ենք ու շնորհակալ այս հանդիպման համար։ Այս օրերին ամենակարևոր բանը, որ կա ու գոյություն ունի Ձեր էներգիան է, Ձեր վստահությունն է մեր նկատմամբ, շնորհակալ ենք կրկին ընդունելության համար։ Այս մասին քիչ առաջ քարոզարշավի շրջանակում «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների ու ավշարցիների միջև ընթացող հանդիպման ժամանակ իր ելություն ասաց դաշինքի առաջնորդներից, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Մենք Ձեզ խոստանում ենք, որ Ձեր վստահությունը մեր նկատմամբ կրկնապատկվելու է։ Մենք պայմաններ ենք ստեղծելու Ձեզ համար, գյուղացու համար, գյուղատնեսական հնարավորություններ ենք ստեղծելու, այլ ոչ թե այսօրվա պես, որովհետև պոպուլիզմով գյուղատնտեսական հարցերը չեն լուծվում։ Երեկ նաև Ձեր գյուղում էր հայտնվել այդ պարտության ուրվականը, ինչպես միշտ շատ տհաճ էր մեզ համար լսել երկրի ղեկավարի ճղճղոցը Ձեր գյուղի մեջտեղում։ Ես չգիտեմ՝ ինքը ինչու էր եկել այս գյուղ ու ըստ էության Ձեզ ի՞նչ մեսիջ փոխանցեց, խոսեց Ձեզ հետ, թե՞ոչ, խոսե՞ց Հայաստանի ապագայից, իհարկե ոչ, նա մարզապես հերթական անգամ եկավ ու ղժղժաց։ Ուզում էր մուրճը ձեռքին ցույց տալ, թե ինքը դուխով տղա է և այլն։ Ես առաջարկում եմ զուտ ծիծաղել, ուշադրություն չդարձնել, որովհետև այս իշխանությանը մնացել է 5 օր, մենք այս մղձավանջից միասին ենք ազատվելու», - պնդեց Իշխան Սաղաթելյանը։