Արշակ Հակոբյանի խափանման միջոցը փոխվել է

Արշակ Հակոբյանի խափանման միջոցը փոխվել է

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Արշակ Հակոբյանի նկատմամբ կիրառված կալանքը փոխարինվեց տնային կալանքով։

Պաշտպանական կողմի միջնորդությունը բավարարվեց»։

Նշենք, որ Հակակոռուպցիոն դատարանում քննվող գործով նիստի ժամանակ պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունը խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ  դատավոր Վարդգես Սարգսյանը բավարարեց։

Արշակ Հակոբյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքով՝ համակցված բացակայելու արգելքով՝ 3 ամիս ժամկետով։

Հիշեցնենք, որ Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ, ոստիկանության նախկին պաշտոնյա Արշակ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափի գույքի և եկամուտների հայտարարագրման տվյալները թաքցնելու և փողերի լվացման համար։