Լուսնի վրա միասնական ժամային համակարգ կհաստատվի
NASA-ն մտադիր է Լուսնի եւ այլ երկնային մարմինների համար միասնական ժամանակային ստանդարտ հաստատել։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան գիտության եւ տեխնոլոգիական քաղաքականության վարչության ղեկավար Արաթի Պրաբխաքարը։
Համաձայն հաղորդման, մարդու համար Լուսնի վրա երկրային ժամացույցը հետ է մնում միջինը 58,7 միկրովայրկյանով եւ բացի այդ, Լուսնի վրա շեղման այլ պարբերականություն է գործում։ Առանց ստանդարտի, ըստ ամերիկացի պաշտոնյայի, դժվար կլինի ապահովել տվյալների փոխանակությունը տիեզերանավերի միջեւ եւ սինխրոն կապը՝ Երկիր մոլորակի ու լուսնային արբանյակների եւ Լուսնի վրա տիեզերագնացների միջեւ։ Նոր ստանդարտը պատրաստ պետք է լինի մինչեւ 26 թվականի վերջը։
Կարծիքներ