Իրանին միայն պակասում էր, որ իրենց հրամաններ տա թուրքական սուլթանը

Իրանին միայն  պակասում էր, որ իրենց հրամաններ տա թուրքական սուլթանը

Նախկին Սովետական Միության ու Ռուսաստանի կայսրությունների տարածքում տեղի է ունենում մի գործընթաց, որից  չինացիները համառորեն խորհուրդ են տալիս խուսափել (կա չինական ասացվածք, որ անցումային ժամանակաշրջանները մահվանից վատ են)։ Իսկ այդ գործընթացը կոչվում է այդ տարածքների վերաձևում՝ փլուզվող կայսրության ծայրագավառներում։ Այս մասին «Սոլովյով live»-ի եթերում հայտնեց ռուսաստանյան հայտնի արևելագետ Եվգենի Սատանովսկին։ 

«3-րդ կայսրության տարածքում․առաջինը Ռուսաստանյան կայսրությունն է, երկրորդը Ստալինի կառուցածը, իսկ երրորդը՝ Վլադիմիր Պուտինի։ Անկեղծ, շատ մեծ ցանկություն կար, որ այն վերջապես սկսեր փլուզվել։ Բայց կարող է փլուզվել ավելի ուշոտ»,- ասում է Սատանովսկին ու ավելացնում․«Մեր ղեկավարությունը ամեն ինչ մաս-մաս քանդում է, արագ վաճառում որպես պահեստամասեր, դեմ տալիս այս ու այն անկյունում։ Ասել, որ սա ուժեղացնում է երկիրը, ոչ։  Բայց ոնց որ թե սա կանգնեցնել հնարավոր չէ»։

Ըստ Սատանովսկու՝ Ռուսաստանից հարավի երկու նախկին կայսրությունները՝ Թուրքիան ու Իրանը «կարծես թե ուզում են դառնալ ապագա կայսրություններ»։ Թուրքիան, առհասարակ, ըստ արևելագետի, իր տակ է քաշում հետխորհրդային ողջ տարածքը։ «Տարբեր գաղափարներ ու մտքեր ենշրջանառում․ Թյուրքական միություն, Թուրանի բանակ և այլն»։

Վերջինիս համար, ըստ նրա, դեռ իրական հող չկա, անգամ «մեր ՀԱՊԿ-ի մասին հեքիաթների ֆոնին, բայց, ամեն դեպքում»։ Իսկ Ղարաբաղը, Սատանովսկու խոսքով անհանգստացնում է  ՌԴ-ին, Թուրքիային ու Իրանին։ 

«Ինչո՞ւ Ռուսաստանին ու Իրանին, մի քիչ,  հասկանալի է։ Մենք, առհասարակ, ապուշ դրության մեջ ենք հայտնվել․ Հայաստանին դեռ չեն խփում, հնարավոր է, երբ թուրքական ու ադրբեջանական հարվածները Նախիջևանի ուղղությունից լինեն արդեն Հայաստանի տարածքի վրա, միգուցե այդ ժամանակ ունենք խառնվելու որևէ լուրջ առիթ։ Առայժմ Իդլիբն ենք մաքրում ահաբեկիչներից, լրջորեն։ Հուսով եմ՝ մինչև վերջ կմաքրենք, որովհետև, Աստված վկա՝ Էրդողանի հետ պայմանավորվաածությունը, մեծ մարդու հետ, որը մեզ հետ ամեն ինչի մասին պայմանավորվում է, հետո, բնականաբար, չի կատարում․․․ Բայց, նրանք ինչ-որ շատ ձախակողմյան են»,-հեգնանքով նկատեց Սատանովսկին։

Վերջինիս գնահատմամբ՝ ոչ Ալիևը, ոչ Փաշինյանը չեն կատարում հրադադարի՝ Մոսկվայում ու Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Նա ապուշություն է համարում ԱՄՆ նախագահի ընտրությունների նախօրեին ամերիկացիների հետ «խաղեր տալու» Երևանի ու Բաքվի գործողությունները։ «Ամերիկացիները՝ ոչ Թրամփը, ոչ Բայդենը  ուրիշ բանուգործ չունե՞ն, քան Լեռնային Ղարաբաղի խնդրի մեջ լրջորեն ներգրավվելը։ Նրանց մոտ են գնացել հրադադար խնդրելու․․․ դեհ, ինչ ասեմ»,-մեկնաբանում է Սատանովսկին։

Իրանը ինչու՞ է խառնվել։ «Իսկ խառնվել է, որովհետև իրանցիները հրաշալի հասկանում են, թե ինչով այս ամենը կավարտվի։ Ղարաբաղի ու Իրանի սահմանը, որով անցնում էին բեռներ, չէ՞, որ Հայաստանը դրանից կտրված է Ադրբեջանով ու Վրաստանով, ու նա ցամաքային հաղորդակցություն ունի միմիայն Իրանով։ Նաև Ղարաբաղը՝ Իրանի միջոցով։ Նաև Լաչինի միջանցքով, որը լուրջ վտանգի տակ է, այն փորձել էին գրավել, բայց դեռևս չի հաջողվել ադրբեջանցիների ու թուրքերի մոտ։ Բայց եթե նաև Հայաստանի ու Իրանի սահմանը կտրեն, ապա Իրանն ամբողջապես շրջապատված կլինի ոչ բարեկամ երկրներով։ Նույն՝ հարևան Թուրքիայի, որը նրա հարևանն է, հետն առևտուր է անում, գազ մատակարարում»։

Սատանովսկին առաջարկում է պատկերացնել, թե ինչ է լինելու, եթե Էրդողանն իր լիակատար վերահսկողության տակ առնի «իր համար բենզալցակայան հանդիսացող Ադրբեջանը»։ «Այստեղից Մոսկվա թռիչքային ժամանակն, այնուամենայնիվ, ավելի երկար է, շատ ավելի երկար է, քան Թեհրան»,-պատկերավոր ներկայացնում է Սատանովսկին ու մեկնաբանում, որ պանյթյուրքիզմը Իրանին անհանգստացնում է շատ ավելի, քանի որ ադրբեջանցիների հիմնական մասն ապրում է Իրանում։  

«Այնտեղ անգամ Ստալինն էր պատրաստվում 40-ականների առանձին հանրապետություն ստեղծել։ Եթե հին ու բարի սըր Ուինսթոն Չերչիլը չխանգարեր ու չստիպեր այնտեղից  հանել զորքերը, չէր լինելու միասնական Իրան։ Լինելու էր Քուրդիստան ու առանձին Ադրբեջան։ Իսկ Իրանն էլ որևէ խնդիր չէր լինի։ Եվ Կասպյան ավազանը, կա 1907 պայմանագիր, կլիներ ներքին տեղական լիճ»,- ևս մեկ մեկնաբանություն Սատանովսկուց։ Նա ասում է՝ Իրանի քաղաքական էլիտայում կան բազմաթիվ ադրբեջանցիներ, ու Իրանին միայն «սա էր պակասում, որ իրենց Ադրբեջանում հրամաններ տար թուրքական սուլթանը»։

Ինչը, ի դեպ, ըստ Սատանովսկու, Էրդողանի հին երազանքն է։ Նա ասում է, որ նրանց բոլորովին հետաքրքիր չէ՝ սուննի՞ են, շիա՞, Էրդողանը՝ որպես պրագմատիկ մարդ, ասում է՝ եղեք թուրք։ 

Այս ամենից անհանգստացած Իրանից, ըստ Սատանովսկու, կարելի է շատ բան սպասել։ Նա ռուսաստանյան լսարանին ցույց տվեց Աքեմենյան Պարսկաստանի քարտեզը, որն ընդգրկում էր 3 աշխարհամաս․ Ասիա, մասամբ՝ Եվրոպա, Աֆրիկայի մի շարք երկրներ, Արևելքում՝ արևմտյան Հնդկաստանը՝ Ինդոս գետի հովիտը և Միջին Ասիան՝ մինչև Հիմալայան լեռներ, արևմուտքում՝ Փոքր Ասիան և Եգիպտոսը՝ սահմանակցելով Միջերկրական ծովին, հյուսիսում՝ Ղրիմը և Կովկասյան լեռները՝ ներառելով Սև ծովը, հարավում՝ Իրանական բարձրավանդակը և Միջագետքի դաշտավայրը՝ մինչև Արաբական թերակղզի և Հնդկական օվկիանոս։ Աքեմենյան Իրանի կազմում եղել է  նաև ներկայիս Թուրքիայի տարածքը, Ադրբեջանի, որն այն ժամանակ «մի քիչ չկար», Իրաքի, Տաջիկստանի և այլն։ Արևելագետ Եվգենի Սատանովսկին խոստացավ Իրանից ունեցած սպասելիքներից խոսել հաջորդ թողարկմանը։