Ոստիկանապետի հրահանգով՝ մայրաքաղաքում այս պահին խստացված ծառայություն է իրականացվում (տեսանյութ)

Ոստիկանապետի հրահանգով՝ մայրաքաղաքում այս պահին խստացված ծառայություն է իրականացվում (տեսանյութ)

Արդեն մի քանի ժամ է մայրաքաղաքի տարբեր հատվածներում ոստիկանապետի հրահանգով ուժեղացված ծառայություն է ընթանում: Հատկապես ծայրամասային թաղամասերում ոստիկանական ռեյդեր են՝ մեքենաներ են կանգնեցնում ստուգում: Թե որն է առիթը, մեզ չհաջողվեց պարզել:

Սակայն տեղեկացանք, որ այդ օպերացիայից ժամեր առաջ, ոստիկանապետը Ոստիկանության կենտրոնական բաժին է կանչել ոստիկանության գրեթե բոլոր ստորաբաժանումների ղեկավարներին և տվել նման հրահանգ:

Մեր թղթակիցը ֆիքսել է նաև, որ Արգավանդի խաչմերուկում  նման ծառայություն իրականացնելու հետևանքով գրեթե մինչև Իսակովի պողոտա խցանումներ են: 

Մանրամասն՝ տեսանյութում: