Դատարանը հրապարակեց Մալյանի վերդիկտը
Քիչ առաջ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Սուսաննա Գզոգյանի նախագահությամբ, հրապարակեց հասարակական գործիչ Նարեկ Մալյանի վերաբերյալ վճիռը։ Հիշեցնենք, որ Մալյանը մեղադրվում է բռնության կոչ տարածելու մեջ։
Նա 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, երբ կառավարության շենքի դիմաց բախումներ էին, ֆեյսբուքյան ուղիղ եթեր էր մտել ու ասել, որ պետք է գնան Աննա Հակոբյանի տուն՝ սուրճ խմելու։ Քննչական կոմիտեն այս արտահայտությունը որակել է բռնության կոչ, Նարեկ Մալյանին ձերբակալել ու կալանավորել էին։
Այսօր դատարանը գտավ, որ Նարեկ Մալյանը մեղավոր է, այսինքն՝ հաստատեց նրան առաջադրված մեղադրանքը, պատիժ տեսակն ու չափը կհրապարակվի հաջորդիվ։
Կարծիքներ