Մեկնարկել է ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանը

Մեկնարկել է ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանը

Նյու-Յորքում պաշտոնապես մեկնարկել է ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանը։ Այս մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ նախագահությունը պաշտոնապես փոխանցվել է Մալդիվների ներկայացուցիչ Աբդուլլա Շահիդին։ Այս շաբաթում տեղի են ունենալու առաջին նիստերը, որոնք հիմնականում կրում են ֆորմալ-արարողակարգային բնույթ։

Մասնակիցները կհաստատեն օրակարգն ու աշխատանքային մարմինների կազմերը։ Ամսի քսանմեկին կսկսվի բարձր մակարդակի շաբաթը, որի ընթացքում պետությունների եւ կառավարությունների ղեկավարները, ինչպես նաեւ տարբեր պետություններ եւ կառավարություններ ներկայացնող նախարարներ հանդես կգան ելույթներով։