Գիտե՞ք սրանց ինչու չեն սիրում․․․

Գիտե՞ք սրանց ինչու չեն սիրում․․․

Գիտե՞ք սրանց ինչու չեն սիրում։ Ինչ ասում՝ սուտ են ասում, սրանց խոսքերի մեջ մի գրամ անկեղծություն չկա։ Վերցնենք իրենցից մեկին։ Ի դեպ ասեմ, որ նրանց բոլորին էլ կարելի է մի անունով կոչել՝ Նիկոլ։ Բայց դե դերասանների նման ամեն մեկը իր համար մի բեմական անուն է ընտրել։ Ասենք այս տղայի բեմական անունը Արշակյան Հակոբ է։ Տեսեք նա ինչ է ասում Ազգային ժողովում։ Ատելությունը լավ բան չի, սիրեք թուրքին։ Ինքը իր բառերով է ասում, որի մեջ կարող է խճճվեք, բան չհասկանաք, բայց և այնպես նրա կատարումը ներկայացնում եմ․

«Որոշ քաղաքական ուժեր ու գործիչներ ձեզ մղում են դեպի ատելություն։ Ինչո՞ւ են նրանք այդպես անում։ Դուք պետք է իմանաք, որ ատելությունը կառավարելու եւ ստրկացնելու լավագույն միջոցն է: Եթե դուք որեւէ բան կամ ինչ-որ մեկին ատում եք, ուրեմն ձեզ մանիպուլյացիայի են ենթարկում: Նա, ով ձեզ դրդում է ատելության, ցանկանում է ձեզ ստրկացնել: Նրանք ուզում են փակել ձեր աչքերը եւ ձեր ատելությունն այլ նպատակներով օգտագործել»։ 

Բեմական, դերը ստանձնած այս կերպարը մի բացահայտում է անում, որ մինչև հիմա մեզ համար վիճելի է մնացել։ Այն, թե սրանք ինչպես են եկել իշխանության։ Իրենք եկել են իշխանության՝ ատելություն սերմանելու միջոցով։ Իրենք եկել իշխանության՝ հայ ժողովրդին մանիպուլյացիայի են ենթարկելով։ Իրենք եկել են իշխանության, որ մեզ ստրկացնեն։ Իրենք եկել են իշխանության՝ մեր աչքերը փակելու ու ժողովրդի ատելությունն այլ նպատակներով օգտագործելու համար։ Բեմական կերպարը բացահայտում է իրենց։ Դագաղներով, դռներ կոտրատելով, մարդկանց վարկաբեկելով, խայտառակելով, նսեմացնելով են եկել իշխանության։ Իրենք լավ գիտեին այդ ուժը և ողջ զորությամբ օգտագործում էին ժողովրդի վրա։

Հիմա եկել ու ասում ասում է՝ ատելությունը լավ բան չի։ Բա որ ատելությունը լավ բան չի, նիկոլներով ի՞նչ էիք անում նախկին իշխանության հանդեպ։ Ձեր արածը հիշեք, ձեր դագաղներն ու ծաղկեպսակները հիշեք։ Մի ողջ սերունդ էլ փոխվի, ձեր թափած մաղձը, թույնը դժվար թե մաքրվի։ Ու ինչքան էլ սիրուց խոսեք, ժողովուրդը գիտի, թե դուք ով եք։ Գիտի նաև, խի՞ եք ձեզ այդպես կոտորում, որ մեր թշնամու հետ «քիրվա խաղանք»։

Մեր ժողովուրդը աշխարհի ամենաբարի ժողովուրդն է, էն անիծողն էլ է թուրք երեխայի համար ցավում։ Բայց նրանք գիտեն, որ իրենց բարությունը նիկոլներով ուզում եք օգտագործել իր դեմ, դրա համար է արթուն, որ քնածը տեղը իրենց մորթել չտաք։