Շնորհավորում եմ իմ տատի՝ Մերի Ջոյի 86-ամյակը,որը հունվարից չէր լքել իր տունը. լուսանկարներ

Շնորհավորում եմ իմ տատի՝ Մերի Ջոյի 86-ամյակը,որը հունվարից չէր լքել իր տունը. լուսանկարներ

Ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը համացանցում նոր լուսանկարներ է հրապարակել տատի՝ Մերի Ջոյի 86-ամյակի տոնակատարությունից, որը կազմակերպվել էր Մալիբուում: Նկարներին կից Քարդաշյանը հետևյալ գրառումն է կատարել.

«Շնորհավորում եմ իմ տատի՝ Մերի Ջոյի 86-ամյակը: Նախորդ շաբաթ ենք մենք տոնել սիրելի տատիկի ծնունդը, որը հունվարից չէր լքել իր տունը: Սկզբում հիվանդ էր, իսկ հետո՝ կորոնավիրուսը: Այսպիսով՝ մենք նախ թեստավորեցինք իր լավագույն ընկերներին Սան-Դիեգոյից, հետո միասին գնացինք Մալիբու: Մեզ հետ էին նաև տատիս սիրելի դաշնակահարն ու երգչուհին Սան-Դիեգոյից: Դա այնքան կախարդական օր էր: Տատիկ, դու արժանի ես լավագույնին»