Ֆրանսիան էլ է հորդորել իր քաղաքացիներին խուսափել Հայաստանի որոշ վայրեր այցելելուց

Ֆրանսիան էլ է հորդորել իր քաղաքացիներին խուսափել Հայաստանի որոշ վայրեր այցելելուց

Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը տարածել է նախազգուշացում իր այն քաղաքացիների շրջանում, ովքեր պատրաստվում են այցելել Հայաստան։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև բախումների պատճառով խստիվ խորհուրդ չի տրվում մեկնել Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանամերձ՝ Վայոց ձորի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր, նաև Նախիջևանի հետ սահմանակցող հատված։ Հրապարակվել է նաեւ քարտեզ, որտեղ կարմիր գույնով նշված են այն շրջանները, որտեղ խորհուրդ չի տրվում այցելել Ֆրանսիայի քաղաքացիներին՝ Հայաստանում։