4-րդ օրն է հաց չկա

4-րդ օրն է հաց չկա

«Արդեն չորրորդ օրն է հաց չկա՝ ահավոր է իրավիճակը», - «Հրապարակի» հետ զրույցում ասաց Ստեփանակերտի բնակիչը.

«Գալիս ես Հայաստան՝ Նիկոլն է բռնում, խոսում ես՝ այստեղ էլ սրանք են բռնում, խնդրում եմ անունս չհրապարակել»։

Քաղաքի հացի փռերում այլուր չկա, չնայած բոլորին հացի կտրոններ են բաժանել: Միայն մեկ-երկու փռի մի քանի պարկ ալյուր են տրամադրել, որով հաց են թխում։ Մարդիկ չափազանց ծանր վիճակում են․ հասկանո՞ւմ եք ընդհանրապես ոչինչ չկա՝ ասում է արցախցին։

«Բայց այսօր տալու են ալյուր»,-ասաց Ստեփանակերտի բնակիչը։

Մարդկանց հոգեվիճակը շատ ծանր է, մարդիկ սկսում են քիչ-քիչ հակվել Արցախից դուրս գալու մտքին ու պաշարված լինելու հանգամանքին գումարվում է նաև անվտանգության երաշխիքների բացակայությունը։