Boeing-ը ստուգումներ կանցկացնի 737 MAX ինքնաթիռներում

Boeing-ը ստուգումներ կանցկացնի 737 MAX ինքնաթիռներում

Boeing ընկերությունը նոր ստուգումներ կանցկացնի 737 MAX ինքնաթիռներում։ Պատճառն այն է, որ վերջիններիս մոտ վառելիքի համար նախատեված բաքերում այլ իրեր են հայտնաբերվել։ Bloomberg-ի փոխանցման համաձայն, ստուգումներ անցկացնելու հրահանգը տրվել է 737 MAX-ի ծրագրի մենեջեր Մարկ Ջենքսի կողմից։

Ջենքսի կողմից ստորագրված փաստաթղթում, որը հայտնվել է պարբերականի տրամադրության տակ, ասվում է, որ անթույլատրելի է, որպեսզի որեւէ օդանավի վառելիքի բաքում այլ իր հայտնվի։

Հիշեցնենք, որ հունվարի քսանից դադարեցվել էր այս մոդելի ինքնաթիռների շահագործումը։