Այս նշանավոր օրն էլ չկարողացա այցելել քեզ, բաբոիդ վաղուց «կպոտածա» թշնամու կողմից

Այս նշանավոր օրն էլ չկարողացա այցելել քեզ, բաբոիդ վաղուց «կպոտածա» թշնամու կողմից

Այսօր պատերազմում զոհված Արթուր Եղիազարյանը կլիներ 22 տարեկան։

Նրա հայրը վերջերս մահացավ, տատիկը` գտնվում է Արցախում` շրջափակման մեջ, ինչի պատճառով չի կարողացել այս օրով գալ Եռաբլուր` թոռան շիրիմին։

Տատը` Ռոմելա Մուսայելյանը հրապարակել է թոռան լուսանկարը եւ շնորհավորել նրա երկնային ծնունդը. Շնորհավոր ծնունդդ, Արթուր բալա, այսօր դու կդառնայիր 22 տարեկան։Ես  այս նշանավոր օրն էլ չկարողացա այցելել քեզ,բաբոիդ վաղուց «կպոտածա» թշնամու կողմից,չնայաց գալուց սառը քարոդ էի գրկում,բայց մի քիչ թեթևանում էր սիրտս։

Գիտեմ, բալաս,քեզ կայցելեն հարազատներ,ծանոթ դարձած «անծանոթ» մարդիկ։Շնորհակալ եմ բոլոր նրանց,ովքեր այսօր  կհիշեն քեզ։ Դե պապան շատ էր վռազել,նա չկարողացավ  տանել քո բացակայությունը...

Դու մենակ չես, բաբոն քեզ մատաղ,կողքիդ հազարավոր տղաներ կան,իրենց էլ  հրավիրիր,իսկ ես այստեղ կմտնեմ քո սենյակ ու իմ «Ռեքվիեն»-ը կկատարեմ...»։