Ինչու են դանակահարել ավտոբուսի վարորդին. մանրամասներ

Ինչպես արդեն տեղելացրել ենք, այսօր միջադեպ է տեղի ունեցել թիվ 38 երթուղին սպասարկող վարորդի և մեկ այլ տրանսպորտային միջոցի վարորդի միջև։ Մոտ մեկ ժամ առաջ Տիգրան Մեծի պողոտայում ծագած վեճի ընթացքում տրանսպորտային միջոցներից մեկի վարորդը դանակահարել է 38 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդին: «Երեւանի ավտոբուս»-ի վարորդը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Մեզ պատմեցին, որ վեճը կապված է մեքենան վարելու հարցի հետ, ավտոբուսի վարորդն ու մեկ այլ մեքենայի վարորդը միմյանց չզիջելու, վարելու հետ կապված բուռն վեճի մեջ են մտել, իրար վրա գոռգոռացել, հայհոյել, որի պատճառով էլ տեղի է ունեցել դեպքը։
Կարծիքներ