Ամանորյա տոները՝ միայն հունվարի 1-ին ու 6-ին 

Ամանորյա տոները՝ միայն հունվարի 1-ին ու 6-ին 

Հունվարի 1-ին հաջորդող օրերն այլևս աշխատանքային կլինեն՝ բացառությամբ հունվարի 1-ի և 6-ի։
Կառավարությունն այսօր ընդունեց «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծը, ըստ որի՝ Ամանորին ոչ աշխատանքային են լինելու միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և հունվարի 6-ը, մյուս օրերն աշխատանքային են։

Ըստ կառավարության՝ քաղաքացուն տրամադրվող վճարվող ոչ աշխատանքային օրերի թիվը գերազանցում է շատ զարգացած և առավել ևս զարգացող երկրներում առկա վճարվող ոչ աշխատանքային օրերի թիվը և որ դա իր ազզդեցությունն է թողնում ՀՆԱ-ի և տնտեսության հիմնական ոլորտների արտադրանքի թողարկման ծավալների վրա։

Էկոնոմիկայի նախարարության հաշվարկներով՝ լրացուցիչ 5 աշխատանքային օրում ՀՆԱ -ի 
ծավալը կավելանա 88․6 մլրդ դրամով։