«Ապագա հայկական»-ի հիմնադիրները կարևոր հայտարարություն են անելու

«Ապագա հայկականը» հիմնադրամի երեք հիմնադիրները վաղը հանդես են գալու կարևոր հանրային հայտարարությամբ` ուղղված հայ ժողովրդին: Հիմնադրամը, որի նախաձեռնողներն են Ռուբեն Վարդանյանը, Նուբար Աֆեյանը, Արթուր Ալավերդյանը և Ռիչարդ Ազարնիան, ստեղծվել է 2019 թվականին` համահայկական խնդիրների լուծման, այդ թվում Արցախի հարցի լուծման համար: Այժմ հիմնադիրներից մեկը` Ռուբեն Վարդանյանը գերեվարված է և գտնվում է Բաքվի բանտում, ինչը լրացուցիչ պատասխանատվություն է դրել մյուս երեք համահիմնադիրների վրա: Նրանք փորձում են մի կողմից շարունակել հիմնադրամի աշխատանքները, մյուս կողմից աշխատել Վարդանյանին գերությունից ազատելու ուղղությամբ:
Կարծիքներ