Այդ նամակի մասին հարցրեք Փաշինյանին. Սաղաթելյան

Այդ նամակի մասին հարցրեք Փաշինյանին. Սաղաթելյան

Գրել էինք, որ ՀՅԴ գրասենյակում ընդդիմադիր ուժերի մասնակցությամբ փակ հանդիպում է մեկնարկել։ Վայրկյաններ առաջ այն ավարտվեց։ ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ստեղծված իրավիճակի շուրջ ունեն մտահոգություններ և հերթական անգամ հավաքվել էին դրանց շուրջ զրուցելու։ Մեր հարցին , թե ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները պատրաստվում են ուղերձով դիմել Փաշինյանին, Սաղաթելյանը խուսափողական պատասխան տվեց ասելով, որ տարբեր հարցեր քննարկվել են։

Հարցին, թե վարչապետ Փաշինյանին  Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունանի կողմից գրված նամակի մասին քննարկում եղել է, Սաղաթելյանը ասաց՝ հարցրեք վարչապետին։

Հիշեցնենք, որ լուրեր են շրջանառվում, որ Փաշինյանի ու ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների միջեւ եղած հանդիպման ժամանակ ընթերցվել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից գրված նամակը վարչապետին։