Ում հարսանիքին է Վահե Ղազարյանը 20 հազարանոցներ «շաբաշ» անում
Համացանցում շարունակում են կադրեր տարածվել՝ երեկ Չարենցավանում տեղի ունեցած հարսանիքից, որին մասնակցել են նաև Նիկոլ Փաշինյանը և նրա տիկինը՝ Աննա Հակոբյանը։ Հարսանիքի քավորը ՆԳ նախարար Վահե Ղազարյանն է: Տեսանյութում՝ նախարար Ղազարյանը 20 հազար դրամանոցներ է «շաբաշ» անում հարսանիքի ժամանակ, ինչը համացանցում լայն քննարկումների առիթ է դարձել:
Մեր տեղեկություններով՝ պսակադրվողը Վահե Ղազարյանի և Նիկոլ Փաշինյանի համատեղ ընկերոջ զավակն է եղել, դե իսկ իշխանական էլիտան երբեք բաց չի թողնում նման առիթները, չնայած երկրում առկա բազմաթիվ խնդիրներին, նրանք շատ են սիրում հարսանիքների, քեֆերի ու տարբեր խնջույքների մասնակցել:
Կարծիքներ