Ռուսաստանը ստեղծել է աշխարհում առաջին կորոնավիրուսային ատլասը

Ռուսաստանը ստեղծել է աշխարհում առաջին կորոնավիրուսային ատլասը

Ռուս մասնագետները ստեղծել են աշխարհում առաջին կորոնավիրուսի պաթոլոգիա-անատոմիական ատլասը։ Վերջինիս ստեղծմանը մասնակցել են մոսկովյան փորձագետները։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Հաղորդման մեջ նշվում է, որ այդ ատլասը հանդիսանում է եզակի աշխարհում եւ միակը իր տեսակի մեջ։

Ատլասում ներկայացված են կորոնավիրուսի հետ կապված բոլոր պաթոլոգիական փոփոխությունները, որոնք կրում են օրգաններն ու հյուսվածքները վարակման դեպքում։ Այն կարելի է համարել գիտական առումով հիմնարար, քանի որ թույլ է տալիս տեսնել բարդությունների բոլոր հնարավոր տարբերակները COVID-19-ով վարակման դեպքում։