Հայաստանը դարձել է ՌԴ-ին զենք մատակարարելու տարանցիկ օղակ. Insider

Հայաստանը դարձել է ՌԴ-ին զենք մատակարարելու տարանցիկ օղակ. Insider


Հայաստանին զենքի մատակարարումները զգալիորեն աճել են՝ չնայած ԵՄ պատժամիջոցներին։ 

Իտալիայից Հայաստան հրացանների արտահանումը 2019 թվականին 68 միավորից 2023 թվականին հասել է 1862-ի։ 
Այս տեղեկությունը հայտնում է The Insider-ը։
Աղբյուրի պնդմամբ, դա հնարավոր է դարձել պատժամիջոցների բացերի շնորհիվ, որոնք չեն սահմանափակում արտահանումը ԵԱՏՄ երկրներ, այդ թվում՝ Հայաստան։ 
«Միության երկրներից մեկում՝ թույլտվության վերաբերյալ ձևակերպված փաստաթղթերը գործում են նրա բոլոր անդամների տարածքում, ինչը թույլ է տալիս զենքի մուտքը Ռուսաստան։ Այդ զենքերից մի քանիսը, ըստ հետաքննության, օգտագործվել են ռուս դիպուկահարների կողմից Ուկրաինայի դեմ պատերազմում»,-պնդում է աղբյուրը։