Թրամփի կալվածք ներխուժել են զինված երեք դեռահասներ

Թրամփի կալվածք ներխուժել են զինված երեք դեռահասներ

ԱՄՆ ոստիկանությունը ձերբակալել է երեք դեռահասի, որոնք ներխուժած են եղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածք եւ ոստիկանության կողմից հայտնաբերվելուց հետո փորձ են արել փախչել։ Այս մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը։ Դեպքը տեղի է ունեցել, ըստ Պալմ-Բիչի ոստիկանության հաղորդման, անցյալ շաբաթավերջին։ Դեռահասները եղել են մոտ տասնհինգ տարեկան, մեքենայով։ Նրանք հայտնաբերվել են Մար-ա-Լագոյից 3 կմ հեռավորության վրա։ Նրանց մոտ հայտնաբերվել է АК-47 իր փամփուշտներով։ Ոստիկանները մանրամասնել են, որ դեռահասները հարձակում իրականացնելու մտադրություն չեն ունեցել նախագահական կալվածքի վրա, ավելին, մոլորված են եղել եւ չեն իմացել, թե որտեղ են։ Դեպքի պահին նախագահը կամ նրան ընտանիքից որեւէ մեկը կալվածքում չի եղել։