«Ռոսկոսմոսը» նոր ղեկավար ունի 

«Ռոսկոսմոսը» նոր ղեկավար ունի 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով «Ռոսկոսմոս»-ի նոր ղեկավար է նշանակվել։ Տիեզերական ոլորտի գործունեությունը համակարգող պետական կորպորացիայի ղեկավար է նշանակվել Դմիտրի Բականովը։

Նա այդ պաշտոնում կփոխարինի Պուտինի մեկ այլ հրամանագրով այդ պաշտոնից ազատված Յուրի Բորիսովին։ Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի պաշտոնական տելեգրամյան ալիքից։