Քանի դեռ ռազմավարությունը չի ընդունվել` բուհերի միավորումն անօրինական է

Քանի դեռ ռազմավարությունը չի ընդունվել` բուհերի միավորումն անօրինական է

Այս պահին Բրյուսովի անվան համալսարանում տեղի է ունենում քննարկում՝ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Թռչունյանի և բուհի դասախոսների և ուսանողների մասնակցությամբ: Քննարկումն անցնում է թեժ մթնոլորտում, եթե դահլիճում դասախոսներն են մերժում 3 բուհերի միավորման նախագիծը, պատուհանների տակից էլ լսվում են ուսանողների վանկարկումները` «տեր ենք», «թույլ չենք տալու»:

Պատասխանելով ներկաների դիտարկումներին՝ Կ. Թռչունյանը նշեց, որ ընդունվել է ռազմավարաություն, որտեղ պետք է բուհերի ոլորտային միավորում լինի, և ոչ մի կրճատում` դասախոսների, հաշվապահների կրճատման մասին խոսք չկա:

Այս հայտարարությունը ծիծաղ առաջացրեց դահլիճում, իսկ Տիգրան Թորոսյանը միջամտեց, որ քանի դեռ ռազմավարությունը չի ընդունվել` այս քայլը անօրինական է: Կ. Թռչունյանն էլ նշեց, որ մոտ 6 ամիս քննարկել են այս ռազմավարությունը և առաջին ընթերցումն անցել է: