Աղջիկներից կազմված խումբը փակել է Իսահակյան փողոցը

Աղջիկներից կազմված խումբը փակել է Իսահակյան փողոցը

Վաղ առավոտից մեկնարկած բողոքի անհնազանդության ակցիայի մասնակիցների մեծ մասին բերման են ենթարկել։

Ոստիկանությունը հրաման է ստացել բերման ենթարկել ակցիայի բոլոր մասնակիցներին։ 
Փոքր կենտրոնում ակցիա իրականացնող մասնակից տղաներին բոլորին բերման են ենթարկել, և դա է պատճառը, որ այստեղ միայն աղջիկներից կազմված խումբն է ակցիա իրականացնում և նստելով հետիոտնային անցման վրա, փակել Իսահակյան փողոցը։

Նշենք նաև, որ բերման են ենթարկվում մայթերին կանգնած, ակցիայի հետ կապ չունեցող քաղաքացիներ։ 

ԱԺ պատգամավոր Աննա Մկրտչյանը նշում է, որ ոստիկանները ակցիայի մասնակիցների գլուխները ասֆալտին խփելով են բերման ենթարկում։

Ակցիայի մասնակիցները նշում են նաև, որ բերման ենթարկվածների թվում անչափահասներ կան։