Մայիսին նավթի 1 բարելը կարող է էժանանալ մինչեւ 50 դոլար․ Օլեգ Դերիպասկա
Ռուս միլիարդատեր Օլեգ Դերպասկան անդրադարձել է ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակին։ Նա կանխատեսել է, որ մայիսին նավթի մեկ բարելի գինը կկազմի 50 դոլար, եւ աշխարհում խաղաղություն կհաստատվի ամենուր։ Նշենք, որ Թրամփը նախագահ ընտրվելուց հետո իր առաջին ելույթում հայտարարել էր, որ ամենուր, որտեղ դա հնարավոր է, սկսելու է նավթային հանքավայրերի շահագործումը։ Այս հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի մեկ բարելն էժանացել էր 2 տոկոսով։
Հիշեցնենք, որ համաձայն Թրամփի վարկածի, եթե նավթի մեկ բարելն արժենար 40 դոլար, ապա Ռուսաստանը չէր կարողանա պատերազմ սկսել Ուկրաինայում, իսկ մեկ բարելը 100 դոլար արժեցող նավթի պայմաններում Ռուսաստանը կարող էր ունենալ մեծ ռազմական բյուջե։ Նշենք նաեւ, որ Թրամփը հանածո վառելիքի օգտագործման կողմնակից է եւ նրա առաջադրումն ու նախագահ դառնալուն կողմ են եղել ամերիկյան խոշոր նավթային ընկերությունները։
Կարծիքներ