Փաշինյանը իրավունք չի ունեցել մասնակցելու ՀԱՊԿ-ի խորհրդի նիստին

Փաշինյանը իրավունք չի ունեցել մասնակցելու ՀԱՊԿ-ի խորհրդի նիստին

Նախ ես ուզում եմ հասկանալ, թե այն անձնավորությունը, որը օրերս Երևանում մասնակցում էր ՀԱՊԿ-ի անվտանգության խորհրդի նիստին, նա որքանով է լիազորված եղել մասնակցելու այդ նիստին։ ՀԱՊԿ-ի կանոնադրության համաձայն՝ ՀԱՊԿ-ի խորհրդի անդամ կարող է լինել պետության ղեկավարը, 2018 թվականից էլ փոփոխություն արեցին, թե ինչպես նաև կառավարության ղեկավարը, եթե այդ մասին նախատեսված է ներպետական օրենսդրությամբ։ Այս դահլիճում բազմաթիվ հրաշալի իրավաբաններ կան ու եթե սխալվեմ, ապա թող ուղղեն ինձ։ Ես Հայաստանի Հանրապետությունում չեմ հանդիպել մի այնպիսի նորմատիվ իրավական ակտի, որի համաձայն վարչապետը իրավունք ունի ՀԱՊԿ-ի անվտանգության խորհրդում Հայաստանը ներկայացնի։

Այս մասին քիչ առաջ «Խաղաղության համաձայնագիր․ սահմանադրականության  հարցն ու միջազգային իրավաքաղաքական հետևանքները» խորագրով համաժողովի ընթացքում իր ելույթում ասաց ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

«Մենք գիտենք, որ Սահմանադրության 6-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ պետական մարմինները, պաշտոնյաները իրավունք ունեն իրականացնել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով։ Ես այդպիսի օրենք չեմ տեսել, որը վարչապետին լիազորի մասնակցել ՀԱՊԿ խորհդի նիստին որպես խորհրդի անդամ»,- հավելեց նա։