Գտեք Ձեր մեջ համարձակություն, նշանակեք ԱԱԾ տնօրեն և ոստիկանապետ

Գտեք Ձեր մեջ համարձակություն, նշանակեք ԱԱԾ տնօրեն և ոստիկանապետ

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Պարոն Փաշինյան,
Վերջապես գտեք Ձեր մեջ համարձակություն և նշանակեք ԱԱԾ տնօրեն և ՀՀ Ոստիկանության պետ:

Արդեն 6 ամիս է ՀՀ ԱԱԾ-ը չունի տնօրեն, իսկ ժամանակավոր պաշտոնակատարը չի կարող նախաձեռնել համակարգային բարեփոխումներ և մշակել երկարաժամկետ ռազմավարություն:

Թողե՛ք ներքին ընդդիմախոսներին և զբաղվեք արտաքին գործակալական ցանցով, ազդեցության գործակալներով, նրանք ավելի վտանգավոր են պետության ու ժողովրդի համար․․․»։