ՀՀ-ն ապաշրջափակման այլընտրանք չունի. Մարուքյան

ՀՀ-ն ապաշրջափակման այլընտրանք չունի. Մարուքյան

Նոյեմբերի 9-ի փաստաթղթի չեղարկումը նշանակում է նոր պատերազմ: Այս մասին Նոր Նորքում քարոզարշավի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը:

«ԼՀԿ-ն գտնում է, որ ՀՀ-ն ապաշրջափակման այլընտրանք չունի, և փաստաթղթում նշված է, որ կողմերը գնում են ապաշրջափակման: Ահա, մենք այստեղ ենք ասում՝ ինչու եք դուք ուզում առանձին, սուվերեն ճանապարհ, երբ կողմերը պարտավորություն են ստանձնել ապաշրջափակման: Էս իմաստով մենք կարծում ենք, որ մինչև ՀՀ օրենսդրությունը ամբողջությամբ չվերանայվի և չհարմարեցվի սահմանների բացմանը, չի կարելի գնալ դրան: Այսինքն՝ Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիները չպետք է միջնորդավորված կամ ուղղակիորեն կարողանան Հայաստանից գույք, հող, արժեթղթեր կամ ցանկացած այլ բան գնել, որը կարող է մեր ազգային անվտանգության շահերին վնաս հասցնել»,-ասաց Մարուքյանը: