Իրականում ինչու չեն թույլատրել Հակոբկոխյանի որդուն մասնակցել առաջնությանը

 Իրականում ինչու չեն թույլատրել Հակոբկոխյանի որդուն մասնակցել առաջնությանը

Երեկ՝ հունվարի 31-ին, Երևանում մեկնարկել է բռնցամարտի Հայաստանի առաջնությունը։ Լեգենդար բռնքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը առջանության անդրանիկ օրը սկանդալի է վերածել։ Նախկին մարզիկը մտել է ռինգ ու սենսացիոն հայտարարություն արել։ Նա տեղեկացրել է, որ որդու հանդեպ անարդարացի են վարվել։ «Որդուցս նախորդ տարի խլեցին հաղթանակը, երբ նա հաղթում էր Հայաստանի մրցաշարի եզրափակչում։ Որդիս դրանից հետո ստիպված զբաղեցրեց երկրորդ տեղը, հետևաբար հավաքականում իր տեղը չունեցավ։ Դրանից հետո ֆեդերացիան նամակ էր ուղարկել միջազգային կազմակերպությունններին, որպեսզի հասկանար, թե ինչ է կատարվում որդուս հետ կապված։ Միջազգային ֆեդերացիան պատասխանել է, որ դա Հայաստանի ֆեդերացիայի խնդիրն է, իսկ նրանք փաստորեն որոշում են ընդունել, որ որդիս չպիտի մասնակցի Հայաստանի առաջնությանը»,- ասել է Հակոբկոխյանը։

Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հարություն Հովսեփյանն իր հերթին պնդում է, որ որևէ կամայականություն չկա, ավելին՝ Հակոբկոխյանը որակազրկվել է եվրոպական ֆեդերացիայի կողմից։
«Իրենք խախտելով միջազգային ֆեդերացիայի կանոնադրությունը՝ ուրիշ ֆեդերացիաների անունից մեկնում են տարբեր մրցավայրեր՝ Մեքսիկա, Լատվիա, Լեհաստան, Ֆինլանդիա և այլն։ Մենք արդեն 4 կամ 5 նամակ են ստացել, որտեղ գրված է ու մարդիկ ուզում են պարզել, թե այս ովքեր են, այս ովքեր են գալիս Հայսատանի կողմից, Հայսատանի անունից։ Մեզնից բացատրություն են պահանջում անգամ։ Հիմա այդ նամակը կա ու Հակոբկոխյանի տղան հենց այդ նամակի ցուցակում է եղել։ Որոշ մարզիկներ անգամ հասկանալով իրենց սխալը եկել են ու պարտավորագիր ստորագրել, որ այլևս նման խնդիրներ չեն լինի։ Ահա այդ բռնցքամարտիկներին թույլ  է տրվել մասնակցել մրցաշարին, իսկ Իսրայել Հակոբկոխյանը դա չի ցանկացել անել»,- ասաց Հարություն Հովսեփյանը։