Զելենսկին չի բացառել, որ կբանակցի Պուտինի հետ

Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին չի բացառել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների հնարավորությունը։
Դա տեղի է ունեցել՝ չնայած Ուկրաինայում գործող հրամանագրին, որն արգելում է նման բանակցությունները։
«Խաղաղության երկրորդ գագաթնաժողովում, եթե ծրագիրը լիովին պատրաստ լինի և եթե Ռուսաստանը պատրաստ է բարձրաձայնել այդ պլանի մասին, ապա մենք պատրաստ կլինենք խոսել մեր գործընկերների և Ռուսաստանի ներկայացուցիչների հետ», - ասել է Զելենսկին։
Միաժամանակ նա ընդգծել է, որ կապ չունի՝ Պուտինն ինքը կբանակցի, թե մեկ ուրիշը, գլխավորը խաղաղության հասնելն է։
Կարծիքներ