Հրդեհ Գորիս քաղաքում

Հրդեհ Գորիս քաղաքում

Հունվարի 29-ին, ժամը 07:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Գորիս  քաղաքի Ավանգարդ թաղամասի տներից մեկում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ավանգարդ թաղամասի Սևյան փողոցի տներից մեկի նկուղային հարկում․ տուժածներ չկան։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:18-ին, մարվել՝ 09։44-ին։ : Այրվել է  տան նկուղային հարկի փայտե առաստաղը (մոտ 25 քմ), և ջերմահարվել` առաջին հարկի 2 սենյակ: Տուժածներ չկան: