Վերջին 2 օրվա ընթացքում հայ ազգը հիմնովին մերժեց Նիկոլ Փաշինյանին և զրկեց նրան Հայաստանի և հայ ազգի անունից խոսելու իրավունքից:

Վերջին 2 օրվա ընթացքում հայ ազգը հիմնովին մերժեց Նիկոլ Փաշինյանին և զրկեց նրան Հայաստանի և հայ ազգի անունից խոսելու իրավունքից:

«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանը գրում է․

«Սիրելի ընկերներ,

«Ես չեմ լիազորում Նիկոլ Փաշինյանին» ֆեյսբուքյան ակցիան ունեցավ մեծ տարածում և ամբողջ աշխարհին ի ցույց դրեց Նիկոլ Փաշինյանի իշխանության քաղաքական սնանկությունն ու լեգիտիմության տոտալ բացակայությունը:

Հայկական սոցիալական մեդիա տիրույթը գտնվում է Ռուսաստանի, Իրանի, ԱՄՆ-ի և Եվրոպական մի շարք պետությունների հատուկ ծառայությունների դիտարկման ներքո, որի արդյունքներով ելակետային տվյալներ են ձեռք բերվում Հայաստանի իշխանության իրական վարկանիշի և լեգիտիմության վերաբերյալ:

Սա կարևոր է հատկապես տարածաշրջանային գործընթացների հետագա պլանավորման և իրագործման ռազմավարությունների մշակման ենթատեքստում, որտեղ էական նշանակություն ունի գործընթացներին մասնակից պետություններում իշխանությունների ներքին լեգիտիմությունը:

Տարածաշրջանային գործընթացների ռաղմավարական պլանավորման շրջանակներում աշխարհաքաղաքական կենտրոնների համար առաջնային է ժողովրդի՝ որպես իշխանության առաջնային կրողի, դիրքորոշումը և ընդունված որոշումների պրակտիկ անխափան կիրառումը երաշխավորելու նպատակով:

Մասնավորապես, Ռուսաստանում համոզվել են, որ Նիկոլ Փաշինյանը չունի ռազմավարական նշանակության պայմանավորվածությունները կյանքի կոչելու ռեսուրս և հնարավորություն, ինչն անխուսափելիորեն կհանգեցնի Փաշինյանը միջազգային լեգիտիմության կորստի՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:

Վերջին երկու օրվա ընթացքում Հայ Ազգը հիմնովին մերժեց Նիկոլ Փաշինյանին և զրկեց նրան Հայաստանի և Հայ Ազգի անունից խոսելու իրավունքից:

Վստահորեն կարող եմ պնդել, որ մեզ միասին հաջողվեց կազմաքանդել Նիկոլ Փաշինյանի իշխանության միջազգային լեգիտիմության հիմքերը՝ Ռուսատանի և մյուս աշխարհաքաղաքական կենտրոնների մոտ նրա հետ երկարաժամկետ պլաններ կազմելու մտքից հրաժարվելու հետևանքով»։

Բոլոր հիմքերն ունեմ կարծելու, որ վաղը Մոսկվայում կայանալիք եռակողմ հանդիպումներից հետո կձևավորվի Հայաստանի կողմից գլխավոր բանակցողի, այսինքն վարչապետի, փոխման հրատապ օրակարգ՝ Ռուսաստանի և Հայաստանի տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական շահերն առավել արդյունավետ կենսագործելու նպատակով: