Որևէ մարմին կասի՞ մեր անելիքը ժամերի ընթացքում սպասվող պայթյունի պարագայում․ տարածաշրջանը եռում է

Որևէ մարմին կասի՞ մեր անելիքը ժամերի ընթացքում սպասվող պայթյունի պարագայում․ տարածաշրջանը եռում է

Իսրայելը Ադրբեջանի տարածքից հարձակվել է Իրանի վրա.
Ադրբեջանական զորքը կուտակված է ՀՀ սահմանին.
ԱՄՆ-ն Ադրբեջանին պաշտպանություն է խոստացել Իրանի հարձակման դեպքում. 
Իսրայելը վերջին 2 տարում հարաբերությունները կտրուկ լավացրել է Մերձավոր Արևելքի իսլամական ամենաազդեցիկ պետությունների` Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների հետ. 
Իրանի շրջափակման վերջին ակտը` ՀՀ հարավը կտրելու ակցիան հասելա ավարտին. 
Ռուսաստանն աշխարհի իզգոյնա դարձել ու այլևս գործոն չի հանդիսանում ոչ մի տարածաշրջանում. 
Տարածաշրջանը եռում ա, ժայթքում ա, արյունի հոտը օդում կախված ա. 
Պետական որևէ մարմին կասի՞ մեր անելիքը ժամերի ընթացքում սպասվող պայթյունի պարագայում: 
Թե՞ պարեկներին նոր ջիփեր բաժանելն ու 
վրդովմունքից քեզ անիծող ծնողներին Եռաբլուրում «բերետներով» շրջափակելը մեր վերջին նորություններն են լինելու ....

Հակոբ Ճաղարյան՝ ՀՀ վարչապետի ավիացիայի գծով նախկին խորհրդական