Կապանի դեպքերը պատահական չէին․․․

Կապանի դեպքերը պատահական չէին․․․

Իշխանական թերթի անանուն խմբագրականում մայիսի 24-ին տպագրվել է «Իրավիճակն իրոք լրջանում է» վերտառությամբ հոդվածը։ Անանուն, բայց  և հայտնի հեղինակ, ով խոսում է Թմկաբերդի առումից ու այլ պոեմներից։ Ուրիշ էլ ո՞վ կարող է քաղաքական  լարված այս իրավիճակում պոեմներից խոսել։ Միայն Նիկոլ Փաշինյանը։  Քաղաքական մասին չեմ անդրադառնա՝ կապված Արթուր Վանեցյանի ու Միքայել Մինասյանի հետ, որովհետև դրանք հեղինակի կողմից ավելի շատ երևակայական բնութագրումներ են, կոնկրետություն, փաստացի որևէ բան չկա։  Կանդրադառնամ միայն այն գնահատականին, որ հոդվածի հեղինակը տվել իր իսկ ձևավորած  իշխանությանը․

Ինչ վերաբերում է իշխանություններին, ապա նրանց գործունեությունն, իհարկե, անթերի չի եղել։ Հիմնական սխալը երեւի եղել է այն, որ չափից դուրս մեծ հույսեր են կապել դիմացինի ողջամտության հետ։ Ու դա ավելի շատ վերաբերում է նախկինների հետ հարաբերություններին։ Փաստորեն Փաշինյանի բազմաթիվ հորդորները՝ հանկարծ որեւէ մեկի մտքով չանցնի թավիշն ընկալել որպես թուլության նշան, տեղ չեն հասել։ Դիմացինը դրանք հենց որպես թուլության նշան էլ ընկալել է ու անցել հարձակման։

Մնում է հուսալ, որ սխալն ուղղելու ժամանակ դեռ կա։

Այս նախադասությունից, որ «հանկարծ որեւէ մեկի մտքով չանցնի թավիշն ընկալել որպես թուլության» վարչապետի նախադասությունն է, որը բազմիցս կրկնել է, վկայում է, որ դա իր գրած հոդվածն է։ Եվ վերջին նախադասությանը ուշադրություն դարձրեք․ «Մնում է հուսալ, որ սխալն ուղղելու ժամանակ դեռ կա»։ Կապանում տեղի ունեցած դեպքերը պատահական չէին, հենց այդ խոսքերի շարունակությունն են։ Սխալն ուղղում է։ Ուժ ցուցադրելու թատերաբեմ։ Եթե տասը չէ, հարյուր հատ ոստիկանանական մեքենա էլ ուղարկվեր Կապան, եթե երեք չէ, հարյուր երեք հոգի էլ կալանավորվեին,  ոչ մեկը դրա մեջ իշխանությանը ուժը չէր տեսնելու։ Տեսնելու էր միայն թուլությունը, անզորությունը։ Ինչ վերաբերվում է նրա  «Մնում է հուսալ, որ սխալն ուղղելու ժամանակ դեռ կա», դա շատ հետաքրքիր նախադասություն է։ Սա նշանակում է, որ իրեն չի տրված  իմանալու իշխանության տնօրինման ժամանակը, այն ինչ որ մեկի ձեռքի կամ թելադրանքի մեջ է։ Իրեն մնում է հուսալը, որ կտրվի այդ ժամանակը․․․

Ինչ վերաբերվում է սխալն ուղղելուն, դա իրեն չի հաջողվում, որովհետև իր  գործողություններով «Ունքը շինելու տեղ աչքն էլ հանում է»։ Տրված ժամանակն էլ չի օգնի։